Լոնդոնի «Չելսի»-ի 29-ամյա հարձակվող Ֆերնանդո Տորեսն ամռանը կարող է փոխել ակուբային գրանցումը:
«Ֆերնանդոն հիանալի ֆուտբոլիստ է, սակայն ակումբի հեռանկարներում նրա ծառայությունների անհրաժեշտությունը չի զգացվում: Փաստերը ցույց են տալիս, որ Տորեսն այնքան հաճախ չի գոլեր խփում, որքան նրանից սպասում են: Իսկ դա մեծ նշանակություն ունի «Չելսի»-ի կարգի ակումբի համար:
Այժմ նա պարզապես անվանի ֆուտբոլիստ է, և Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ հետաքրքրված չէ Ֆերնանդոյի ծառայություններով»,- ակումբի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Daily Express-ը:







































