Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, թե ինչու ընթացիկ մրցաշրջանում իր թիմին չի հաջողվում կայուն ֆուտբոլ ցուցադրել:
«Հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանում մեզ չի բավարարում նպատակասլացությունը: Սակայն պետք չէ մոռանալ վնասվածքների մասին: Դրանք նույնպես խնդիրներ են ստեղծում մեզ համար:
Չնայած այն փաստին, որ մեր թիմի 7 ֆուտբոլիստներ հիվանդանոցում էին, այնուամենայնիվ, մենք կարողացանք Չեպիոնների Լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել: Դա անհավանական նվաճում է»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:






































