«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը եռօրյա այցով կմեկնի Չեխիա: Սա ԵՄ ասոցացման անցուդարձից հետո առաջին եվրոպական այցն է, թերևս դրանով է բացատրվում պատվիրակության ներկայացուցչական կազմը՝ Էդվարդ Նալբանդյան, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան, Հրանուշ Հակոբյան, բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, ԱԺ հայ-չեխական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանով և Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյան: Բանն այն է, որ Ջերմուկն ու Կառլովի Վարին քույր քաղաքներ են, և անցած ամառ Ջերմուկում էր Կառլովի Վարիի քաղաքապետը: Պատվիրակությունը կվերադառնա հունվարի 31-ի երեկոյան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:







































