Հայտնի բրիտանացի երաժիշտ Ֆիլ Քոլինզը հայտարարել է Ադելի հետ համագործակցության մասին: Երգչուհին Genesis-ի նախկին ղեկավարին առաջարկել է համատեղ երգեր գրել:
Քոլինզի խոսքերով՝ ինքն «ապրում է քարանձավում» և այդ պատճառով էլ գրեթե ոչինչ չգիտեր Ադելի մասին մինչ այն պահը, երբ նա կապվեց իր հետ և առաջարկեց համատեղ աշխատել: Նա նշել է, որ իրեն շատ է դուր գալիս Ադելի ձայնը և նրա որոշ աշխատանքներ և հավելել է, որ նման կերպ կարողացել է ինչ-որ նոր բան իմանալ:
Երգիչների համագործակցության մասին ավելի մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվել, գրում է Lenta.ru-ն:







































