Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագ Ռոյ Քինը գոհ է, որ ակումբը պայմանագիր է ստորագրել իսպանացի կիսապաշտպան Խուան Մատայի հետ:
«Չեմ պատկերացնում՝ որքան ուժ ու եռանդ է ներդրվել այդ տրանսֆերն իրականացնելու համար: Չեմ հավատում «Չելսի»-ի ներկայացուցիչների հայտարարություններին, որ իրենք չեն խոչընդոտել Մատայի՝ անգլիական այլ ակումբ տեղափոխությանը:
Դա հանրությանը շփոթեցնելու միջոց է: Այնտեղ հիմարներ չեն աշխատում: Բայց դա արդեն կարևոր չէ: Փաստը մնում է փաստ՝ Մատան արդեն «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ է և թիմին օգնելու է վերադառնալ տիտղոսների համար պայքարին:
Հավատում եմ, որ Մատան կարող է դառնալ «Յունայթեդ»-ի Օզիլը: Բայց «Յունայթեդ»-ի խնդիրները չեն լուծվել: Մեկ տրանսֆերը բավական չէ»,- Քինի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:








































