Լոնդոնի «Չելսի»-ն շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստայի ծառայություններով:
Բրիտանական Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ ակումբները տրանսֆերի հարցով դեռ համաձայնության չեն եկել:
«Չելսի»-ն պատրաստ է Կոստայի տեղափոխության դիմաց իսպանական ակումբին զիջել Տիբո Կուրուայի տրանսֆերը, ով մադրիդյան ակումբում արդեն 3-րդ տարին է հանդես է գալիս վարձավճարով:












































