Յոհան Գուրկյուֆը կարող է փոխել ակումբային գրանցումը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը: Այդ մասին է հայտնում Daily Mail-ը:
Տեղեկությունների համաձայն` «Լիոն»-ի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը, որը դիտարկում է Գուրկյուֆի իրավունքների ձեռքբերումը որպես լրացուցիչ տարբերակ, եթե չկայանա «Շալկե»-ից Դրաքսլերի տեղափոխությունը: Հնարավոր գործարքի մանրամասները չեն հրապարակվում:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը 13 հանդիպում է անցկացրել, 3 գոլ խփել և գոլային 5 փոխանցում կատարել:








































