«Բարսելոնայի» և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի առաջնորդ Լիոնել Մեսսին 15 մլն դոլարով ինքնաթիռ է գնել: Այս մասին հաղորդում էDoble Amarilla-ն:
ԱՄՆ-ում ձեռք բերված 2004 Gulfstream V ինքնաթիռն ունի 16 նստատեղ, ընդարձակ ննջարան, երկու լոգասենյակ և երկու խոհանոց:

Մեսսին զարդարել է ինքնաթիռը՝ պոչին նկարելով համար 10, իսկ օդանավի սանդուղքներին՝ իր ընտանիքի անդամների անունները: Մեսսին Սան Ֆրանցիսկոյում հատուկ կառուցում է ինքնաթիռի անգար:








































