«Նյուքասլ»-ի և Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Յոհան Կաբայը կշարունակի կարիերան «Պարի Սեն-Ժերմեն»-ում:
Տեղեկությունների համաձայն` երկուշաբթի ակումբները համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերի մանրամասները: Կաբայի իրավունքների դիմաց «Նյուքասլ»-ը 19 մլն ֆունտ կստանա: Նշված գումարը կարող է ավելանալ` գերազանցելով 20 մլն ֆունտը` հավելավճարների վճարումից հետո: Նշվում է, որ արդեն այսօր` հունվարի 28-ին Կաբայը Փարիզ կմեկնի` գործարքն ավարտին հասցնելու նպատակով:
«Նյուքասլ»-ի կազմում Կաբայը հանդես է գալիս 2011 թվականից: «Լիլ»-ից նրա տեղափոխության համար «Նյուքասլ»-ը 4.3 մլն ֆունտ է վճարել:








































