Հայտնի հայ ռոք երաժիշտ, S.O.A.D. խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնին»:
Ֆիլմն «Օսկար 2019» մրցանակաբաշխությունում ներկայացվել է Հայաստանի կողմից «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Թանկյանը խոսել է «Սպիտակ» ֆիլմի վրա կատարած աշխատանքի մասին։ Երաժիշտը ֆիլմի մի քանի սաունդթեքի հողինակն է.
«Այս ֆիլմի համար երաժշտություն գրել անկեղծորեն հեշտ չէր: Ֆիլմի ռեժսիրը ցանկանում էր, որ երաժշտությունը ռեքվիեմ հիշեցներ, բայց նաև թեթև լիներ: Կարծում եմ՝ «Սպիտակ» ֆիլմը մրցունակ է «Օսկար»-ի օտարալեզու ֆիլմ անվանակարգում առաջադրվելու համար: Ընդհանուր առմամբ այն շատ զգայական և յուրահատուկ ֆիլմ է, ես կարծում եմ՝ միանշանակ շանսեր կան»:











































