«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողներ Ուեյն Ռունին ու Ռոբին վան Պերսին, ովքեր վնասվածքների պատճառով բաց են թողել թիմի վերջին մի քանի հանդիպումները, մոտ են խաղադաշտ վերադառնալուն, հաղորդում է offthepost.info-ն:
Հոլանդացին պաշտոնական խաղերի չի մասնակցել դեկտեմբերի 10-ից, իսկ անգլիացին` հունվարի 1-ից: Նրանք, ինչպես նաև վնասվածքից ապաքինվող ֆուտբոլիստներից մյուսը` կիսապաշտպան Մարուան Ֆելայնին, մարզվում են թիմի ընդհանուր խմբի հետ:
Ենթադրվում է, որ նրանք պատրաստ կլինեն Անգլիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Քարդիֆ Սիթի»-ի դեմ հանդիպմանը, որը տեղի է ունենալու հունվարի 28-ին:









































