Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որում ընդգրկված են Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրի «Աուգսբուրգ»-ի դեմ մրցավեճում Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագները:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մխիթարյանը հայտավորված էր դորտմունդցիների մեկնարկային կազմում ու փոխարինվեց 84-րդ րոպեին` խաղադաշտում տեղը զիջելով Յուլիան Շիբերին:








































