ՖԻՖԱ-ի գործակալ Ջիակոմո Պետրոլիտոն նշել է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն այլևս հետաքրքրված չէ իտալական «Ինտեր»-ի կենտրոնական պաշտպան Անդրեա Ռանոկիայի ծառայություններով:
« «Բորուսիա»-ն հրաժարվել է Ռանոկիայի տրանսֆերը ձեռք բերելու մտքից: «Ինտեր»-ի հետ ոչ մի բանակցություն ներկա պահին չի ընթանում»,- Պետրոլիտոյի խոսքերը մեջբերում են իտալական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք` ավելի վաղ կային ասեկոսեներ, որ «ներաձուրիներ»-ի ղեկավարները պատրաստ են բաց թողնել տաղանդավոր պաշտպանին այն դեպքում, եթե Գերմանիայի փոխչեմպիոնը նրա տրանսֆերի համար վճարի 11 մլն եվրո:
Ռանոկիան «Ինտեր»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ:










































