Լոնդոնի «Արսենալ»-ը երկարաժամկետ համագործակցության պայմանագիր է կնքել Puma ընկերության հետ:
Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, «Արսենալ»-ի բոլոր թիմերի խաղային մարզաշապիկների ու հանդերձանքի այլ ձևերի մատակարարը դարձել է գերմանական այդ ընկերությունը: Տեղեկացվում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում անգլիական գրանդը տարեկան կվաստակի 30 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 37 մլն եվրո): Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Մենք շատ ուրախ ենք հայտարարել Puma ընկերության հետ հովանավորչական պայմանագիր ստորագրելու մասին, որը դավանում է նույն ոճը, ինչ մենք` համատեղելով ֆուտբոլային ժառանգությունն ու նորարարությունը: Սա ևս մեկ կարևոր քայլ է «Արսենալ»-ի զարգացման համար` խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս»,- ասել է «զինագործներ»-ի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը:








































