Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, թե ինչպես են իրեն օգնել ֆուտզալի պարապմունքները:
«Ֆուտզալը շատ է օգնում: Այն ինձ միշտ դուր է եկել: Այստեղ պետք է շատ արագ կողմնորոշվես: Եվրոպական ֆուտբոլն այսօր շատ հագեցած է, պետք է արագ որոշումներ կայացնես:
Ցավում եմ, բայց ստիպված էի հրաժարվել ֆուտզալից` խաղադաշտում ավելի արագ առաջընթաց գրանցելու նպատակով»,- ասել է Նեյմարը:









































