31-ամյա կիսապաշտպան Մայքլ Էսյենը «Չելսի»-ից «Միլան» տեղափոխվեց: Գանացի ֆուտբոլիստի հետ մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ժամկետով պայմանագիր է ստորագրվել: Այդ մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
«Չելսի»-ի կազմում Էսյենը երկու անգամ Անգլիայի առաջնության հաղթող է դարձել, նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը, 4 անգամ Անգլիայի գավաթակիր դարձել, ինչպես նաև նվաճել է Անգլիական լիգայի գավաթը:
Ընդհանուր առմամբ Էսյենը 256 հանդիպում է անցկացրել «Չելսի»-ի կազմում և 25 գոլ հեղինակել:










































