Կոլումբացի երգչուհին նկարահանվել է սեքսուալ ֆոտոսեսիայում՝ իր նոր ստուդիական ալբոմի համար, հայտնում է viva.ua-ն:
Մարտի 25-ին տեղի կունենա հայտնի արտիստի երկար սպասված Shakira ձայնասկավառակի շնորհանդեսը:
Facebook-ում Շակիրայի էջում հայտնվեց նոր գովազդային լուսանկար նրա նոր ալբոմից: Լուսանկարում երգչուհին կրում է սև թոփ, որը ցուցադրում է հարթ որովայնը:
«Մենք ուրախ ենք հայտնել, որ Շակիրան համագործակցում է Target խանութների ցանցի հետ, որտեղ երկրպագուները կարող են գնել նոր ալբոմի դելյուքս տարբերակը»,- հաղորդվում է Facebook-ում:








































