Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան խնդիր չի տեսնում ամերիկյան F-35 կործանիչների գնման հետ կապված։ Այդ մասին գրում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են այդ հարցը G20-ի գագաթնաժողովում։
Նա նաև ավելացրել է, որ ներկա պահին F-35-երի գնումը կասեցնելու մասին խոսք չկա։
Ավելի վաղ տեղեկացվել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային ուլտիմատում է ներկայացրել ռուսական Ս-400-ների պատճառով։






































