Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով շարունակում է մարզվել անհատական ծրագրով, «Чемпионат.com»-ի թղթակցի հետ զրույցում խոսել է իր առողջական վիճակի մասին:
«Ցավեր չունեմ: Սա սովորական է մարզումից հետո»,- լրագրողի հարցին պատասխանել է Մովսիսյանը՝ ծնկին պահելով սառցեպարկ:
«Շատ եմ ցանկանում մարզվել ընդհանուր խմբի կազմում: Հասկանում եմ, որ մարզավիճակը վերականգնելու ծրագիր գոյություն ունի, բայց այսպես շատ ձանձրալի է: Առանց այն էլ խաղադաշտում հարձակվողի կարիք կա»,- հավելել է Յուրան:








































