1990-ականներին հայտնի Cowboy ոճի ջինսերը 2018թ.-ին վերադարձել են նորաձևություն, հայտարարել է GQ պարբերականը:
Ֆրանսիական Balenciaga նորաձևության տան տնօրեն, դիզայներ Դեմնա Գվասլիան այս մոդելն ընդգրկել է Resort 2019 տղամարդկանց հագուստի վերջին ցուցադրության մեջ: Սակայն, սոցցանցերի օգտատերերը սարսափել են թրենդից և իրենց էջերը հեղեղել բացասական մեկնաբանություններով:
«Balenciaga Resort ջինսերը նորաձևություն վերադարձած ամենասարսափելի թրենդն է, ինչ ես երբևիցե տեսել եմ»,- Twitter-ում վրդովվել է Vice News նորությունների պորտալի պրոդյուսեր Բրենդան Քենեդին:
«Օ՜հ, Աստված իմ, դրանք նման են այն ջինսերին, որոնք ես կրում էի MTV-ում, մինչև ինձ ոճաբան տրամադրելը»,- կատակել է հեռուստաալիքի նախկին մեկնաբան Ջիմ Քանթելոն:
«Եկեք սրան վերջ տանք: Մենք դեռ ժամանակ ունենք»,- ասել է Business Insider ամսագրի քաղաքական մեկնաբան Ջո Պերտիկոնը:
balenciaga resort jeans are the scariest thing i have seen since hereditary pic.twitter.com/1MkNwTFUWe
— brendan kennedy (@waywaw) November 13, 2018









































