Մոսկվայում 82 տարեկան հասակում մահացել է գրող Անդրեյ Բիտովը, Facebook-ում հաղորդել է գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչը:
«Քիչ առաջ մայրս զանգահարեց Բաումանի հիվանդանոցից: Անդրեյ Բիտովն այսօր մահացել է»,- գրել է Յուզեֆովիչը:
Բիտովը ռուս գրականության մեջ պոստմոդեռնիզմի հիմնադիրներից է, «Պուշկինի տուն», «Մարդը պեյզաժում», «Վրացական ալբոմ» վեպերի հեղինակը:

«Իմպերիան չորս հարթություններում» արձակի համար 2014թ. նա արժանացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության մշակույթի բնագավառի մրցանակին: 2015թ.-ին Բիտովը դարձել է Պլատոնովի անվան մրցանակի դափնեկիր, իսկ երեք տարի անց պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
Բիտովը նաև Ռուսաստանի գեղարվեստական ակադեմիայի պատվավոր անդամ էր:








































