Հունիսի 27-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22:20-ի սահմաններում 48-ամյա Սամվել Սարգսյանի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մարմաշեն-Գյումրի ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է:
Պատահարի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:










































