Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և գերմանացի պաշտպան Սերդար Տասկին Արաբական Միացյալ Էմիրություններում մարզվում են անհատական ծրագրով:
Ավելի վաղ «Սպարտակ»-ի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը հայտնել էր, որ ծնկի վիրահատության ենթարկված 26-ամյա Մովսիսյանը Վալերի Կարպինի թիմի ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի հավաքի վերջնամասում:
«Սպարտակ»-ը հավաքը կավարտի փետրվարի 2-ին:



































