Արգենտինայի հավաքականի և իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին El Pais-ին տված հարցազրույցում հերթական անգամ նշել է, որ երբևէ իր կարիերան չի շարունակի Մադրիդի «Ռեալ»-ում:
«Մադրիդի «Ռեալ» իմ տեղափոխվելն ամբողջությամբ բացառված է: Ես երբեք չեմ հագնի «Ռեալ»-ի մարզշապիկ: Եթե ես երբևէ հեռանամ «Բարսելոնա»-ից, ապա միայն կարիերաս հայրենիքումս շարունակելու համար: Բացառված չէ, որ ֆուտբոլին հրաժեշտ տամ արգենտինական ակումբներից մեկում»,- ասել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:







































