ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի մորաքրոջ մահապատժի ենթարկված ամուսին Չան Սոն Թեկի գրեթե բոլոր հարազատները դատապարտվել են առավելագույն պատժաչափի: Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը:
Խոսքը նաև Մալայզիայում և Կուբայում Հյուսիսային Կորեայի դեսպաններին է վերաբերում: Դեկտեմբերի սկզբին նրանց Փխենյան են կանչել և գնդակահարել:
Կյանքից զրկվել են նաև Չանս Սոն Թեկի եղբոր թոռները:
«Որոշ հարազատների գնդակահարել են հենց հարևանների աչքի առջև` այն բանից հետո, երբ նրանց դուրս են բերել բնակարաններից»,- պնդում է աղբյուրը:
Ոմանց, սակայն, այս պատժամիջոցը շրջանցել է: Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանի կնոջն, օրինակ, աքսորել են հեռավոր գյուղերից մեկը:







































