Lucasfilm ստուդիան YouTube-ում հրապարակել է կարճամետրաժ «Աստղային պատերազմներ. Արկածների գալակտիկա» մուլտֆիլմների շարքի թրեյլերը:
Նոր նախագիծը «Աստղային պատերազմների» համար մանկական լսարան կապահովի: Տեսանյութում հայտնվել են ֆիլմից ծանոթ հերոսները՝ արքայադուստր Լեան, Դարթ Վեյդերը, Հան Սոլոն և այլք: Հնչյունագրմանը ևս մասնկացել են օրիգինալ ֆիլմի աստղերը՝ Մարկ Հեմիլը, Ալեք Գինեսը, Հարիսոն Ֆորդը և այլք:
Առաջին վեց կարճամետրաժ մուլտֆիլմերը կհրապարակվեն StarWarsKids կայքում, նոյեմբերի 30-ին:






































