Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն չկարողացավ սեփական հարկի տակ պարտության մատնել «Աուգսբուրգ»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 84-րդ րոպեին: Խաղադաշտ դուրս եկավ Շիբերը:
«Բորուսիա» – «Աուգսբուրգ»` 2:2
1:0 Բենդեր (5’), 1:1 Բենդեր (56’, ինքնագոլ), 2:1 Շահին (66’), 2:2 Չի Դոն Վոն (72’)
«Բայեր»-ը 3:2 հաշվով անակնկալ պարտություն է կրել «Ֆրայբուրգ»-ից: Մյուս խաղերում գրաբցվել են հետևյալ արդյունքները`
«Վոլֆսբուրգ» – «Հանովեր»` 1:3
«Նյուրնբերգ» – «Հոֆենհայմ»` 4:0
«Շտուտգարտ» – «Մայնց»`1:2









































