Հունվարի 23-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցել է ՎՍՀ ԱԳՆ, Հանոյի քաղաքապետարանի և Վիետնամի հանրային հեռուստաընկերության կազմակերպած ամանորյա «Հայրենի գարուն» տոնակատարությանը: Արարողությանը պաշտոնական ելույթ է ունեցել ՎՍՀ Նախագահ Չոնգ Տանգ Սանգը:
Միջոցառման ընթացքում դեսպան Վարդանյանը կարճատև զրույց է ունեցել Վիետնամի Նախագահի հետ:










































