Զարգացող տնտեսությունների վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Մալայզիան, երկրորդ տեղը՝ Ռուսաստանը: Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել 2018-2019-ի ՀՆԱ-ն, վարկային վարկանիշի, արժույթային պահուստների, բաժնետոմսերի և պարտատոմսների իրավիճակը, գրում է Bloomberg-ը:
Երրորդ տեղում Չինաստանն է, չորրորդում՝ Ֆիլիպինները, հինգերորդում՝ Կոլումբիան, վեցերորդում՝ Թաիլանդը, յոթերորդում՝ Լեհաստանը, ութերորդում՝ Մեքսիկան, իններորդում՝ Չիլին, տասներորդում՝ Հարավային Կորեային: Թուրքիան զբաղեցրել է քսաներորդ հորիզոնականը:
Նշվում է, որ առաջին տասնյակում հայտնված վեց երկրներից չորսն ասիական տարածաշրջանին են պատկանում:









































