ՀՀԿ լիդերը Սերժ Սարգսյանն է, իսկ հարցրեք ժողովրդին՝ ժողովուրդը Սերժ Սարգսյանին տեսնո՞ւմ է որպես ընդդիմության առաջնորդ: Այս մասին լրագրողի հարցին ի պատասխան ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Հանրապետականները պետք է ցույց տան, որ իրենք այրել են կամուրջներն իրենց անցյալի հետ, սակայն չկա ապաշխարանքի որևէ խոսք»,- հավելեց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ականները իրենց արշինով են չափում քաղաքական ուժերին. «Որովհետև իրենք միշտ սովոր են եղել գրպանային ընդդիմություն ունենալուն»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































