Հունվարի 27-ինԱրամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ) հանդես կգա համերգային ծրագրով՝ նվիրված Միքայել Թարիվերդիևին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կհնչեն Թարիվերդիևի Ջութակի կոնցերտը և կոմպոզիտորի հայտնի և սիրված կինոնկարների համար գրված մեղեդիները։
Համերգի մենակատարներն են ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը, Գևորգ Դաբաղյանը (դուդուկ, Հայաստան), Ալեքսեյ Գորիբոլը (դաշնամուր, Ռուսաստան), Հայկ Կազազյանը (ջութակ, Ռուսաստան/Հայաստան), Գևորգ Հակոբյանը (բարիտոն, Հայաստան)։
Համերգը կվարի Վերա Թարիվերդիևան։
Համերգի կազմակերպիչներն են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունները, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։
Համերգի սկիզբը՝ ժ. 19.00-ին:










































