«Ես կարծում եմ, որ վերջին 10 տարին, երբ ես հիմնել եմ իմ լրատվամիջոցը, իրականում զբաղվել ենք հենց քաղաքականությամբ և ընդդիմության գրեթե չգոյության պայմաններում քաղաքական օրակարգ ենք ձևավորել, գեներացրել ենք քաղաքական մտքեր, որոնք քաղաքական շրջանակների համար դարձել են կարևոր ուղեցույցներ»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու, «Առաջին լրատվական» կայքի և «Ժամանակ» թերթի հիմնադիր Արման Բաբաջանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու որոշեց քաղաքականությամբ զբաղվել:
Նրա խոսքով՝ ինքն այժմ չի կարող հրաժարվել քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:







































