«Հրապարակ»-ը գրում է «Երեկ Բելգիայից տեղեկություններ ստացանք, որ մոտ երկու ամիս է, ինչ կալանավորված է այնտեղ ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը, ում գործով 2012-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրական վճիռ էր կայացրել:
Նա այնտեղ դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»: Դեպքի առնչությամբ փորձեցինք հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում: Ի զարմանս մեզ, Բելգիայում բնակվող հայերը Հայաստանում արդարության ջատագով Վիրաբյանի մասին անհավանական տեղեկություններ են փոխանցել:
Մասնավորապես այն, որ Վիրաբյանը Հայաստանի իշխանությունների դեմ տարած հաղթանակի և հատուկ կարգավիճակի շնորհիվ ոչ միայն ֆինանսապես ապահովված է եղել, այլև փորձել է «արտոնյալի» կարգավիճակ ձեռք բերել և տեղի հայ համայնքում հարցեր կարգավորել:
Թերթին պատմել են, որ Վիրաբյանը նաև պատժել է նրանց, ովքեր չեն անցել իր թրի տակով՝ բազմաթիվ հայերին, որոնք, գաղտնիք չէ, օտար ափերում փորձում են բնադրվել կեղծ փաստաթղթերով. Վիրաբյանը սրանց մասին տեղեկատվություն է փոխանցել համապատասխան մարմիններին: Վիրաբյանից տուժած 35-40 տարեկան տղամարդու կյանքը դժվարությամբ, բայց փրկել են, փետրվարի 4-ին նրան պատրաստվում են երկրորդ անգամ վիրահատել:
Վիրաբյանը, հիշեցնենք, ՀԺԿ անդամ էր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:








































