Tuesday, 09 06 2026
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում

Դուրս ենք գալու պայքարի. Որքան է Գյուլբուդաղյանցի արսենալի ներուժը…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ամփոփելով մերոնց ելույթն Ազգերի լիգայում, հստակ կերպով արձանագրեց՝ ֆուտբոլում ամենակարևորն արդյունքն է, որը չունեցանք:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության ամենաթույլ՝ D դիվիզիոնում Հայաստանի հավաքականին չհաջողվեց հաղթահարել խմբային փուլի արգելքը:

«Որտեղ ենք մենք հիմա՝ ամենացածր D դիվիզիոնում: Սա ցույց է տալիս մեր դիրքը, որին հասել ենք տարիների ընթացքում գործած սխալների ու բացթողումների հետևանքով»,- ասում էր Գյուլբուդաղյանցը:

Դեկտեմբերի 2-ին կկայանա 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, իսկ 2019 թվականի մարտին կսկսվի պայքարը: Բնականաբար, Գյուլբուդաղյանցը խոսեց այս մրցաշարից առաջ հավաքականն ուժեղացնելու մասին՝ հույս հայտնելով, որ կհամալրվենք նոր կադրերով: «Տեղյակ եմ, որ ՀՖՖ-ն բանակցություններ է վարում Դիեգո Ռոսի Մարաշլյանի հետ, նա շատ մեծ ուժ կլինի մեզ համար»,- ասաց մեր հավաքականի մարզիչը:

Դիեգո Ռոսի Մարաշլյանը Ուրուգվայի Մ20 տարեկանների հավաքականի խաղացող է և հանդես է գալիս ամերիկյան ՄԼՍ-ում: Նրա՝ Հայաստանի ազգային թիմին միանալը, ինչ խոսք, լուրջ խթան կհանդիսանա: Չունենալով կադրային ռեզերվ՝ մենք ստիպված ենք հույսներս դնել Մարաշլյանի, Դավիթ Յուրչենկոյի, Խորեն Բայրամյանի և էլի մի քանի հայազգի ֆուտբոլիստների վրա: Հույս ունենք, որ աշխարհի տարբեր անկյուններում կգտնենք նոր Յուրա Մովսիսյաններ, Հենրիխ Մխիթարյաններ և կունենանք ուժեղ հավաքական: Մեզ ոչինչ չի մնում անել, քան հավատալ հրաշքների, քանզի երազում ենք մեր ազգային թիմին տեսնել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Շատերը երազում և նույնիսկ հավատում են, որ Հայաստանում նավթ կամ գազ կհայտնաբերվի, և մեր երկիրը արագ տեմպերով կբարգավաճի: Սա խնդրի լուծման ամենակարճ և գործնականում անհնարին տարբերակն է: Այսօրվա Հայաստանի հավաքականը գտնվում է 0-ական մակարդակի վրա, և հրաշքների վրա հույս դնելուց զատ՝ առաջին հերթին պետք է մտածենք բնականոն զարգացման մասին:

«Բարձրագույն խմբում մակարդակը համեմատաբար բարձրացել է, բայց չեմ կարող ասել, որ թիմերի խաղամակարդակը գոհացնում է: Որպես հավաքականի մարզիչ՝ կցանկանայի, որ հայ ֆուտբոլիստներն ավելի շատ լինեին, սակայն դա չլիներ արհեստական: Ես հենց այսօրվանից կցանկանայի, որպեսզի լիմիտ լինի, բայց դա օգուտ չի տա: «Լոռին», օրինակ, չի կարող խաղալ այդպես, մանկապատանեկան դպրոց չունի, որպեսզի հայ ֆուտբոլիստներ ունենա ու շարունակի խաղալ»,- նշեց Գյուլբուդաղյանցը:

Այսօր Բարձրագույն խմբում ունենք ֆուտբոլիստներ, որոնք համեմատաբար լավ են խաղում: Բայց պետք է նախևառաջ հաշվի առնենք, թե աչքի ընկնող ֆուտբոլիստները ում համեմատ են լավ խաղում: Հավատացեք, որ եթե այդ տղաներն իսկապես լավ որակներ ունենային, այսօր ելույթ կունենային ոչ թե Բարձրագույն խմբում, այլ, ասենք, Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կամ գոնե Ուկրաինայի առաջնությունում: Երիտասարդ կադրերը, որոնք ազգային թիմի թեկնածուներ են, այնուամենայնիվ ունեն հնարավորություն քայլ առաջ կատարելու: Պետրոս Ավետիսյանը, Ալիկ Առաքելյանը, Արթուր Քարտաշյանը, Վահագն Հայրապետյանը, Էրիկ Վարդանյանը և էլի մի քանի ֆուտբոլիստներ կարող են հայտնվել ավելի բարձր հարթության վրա:

«Արհեստական սերնդափոխություն չպետք է լինի: Այդ սերունդը արժանի պետք է լինի հավաքականում խաղալուն: Պետրոսը ապացուցել է, որ արժանի է հավաքականում խաղալուն, մոտ է հիմնական կազմին: Ջիբրալթարի հետ հանդիպմանը պետք է լիներ մեկնարկայինում, սակայն վնասվածք ուներ: Քարտաշյանը լավ խաղաց, երկու սխալ արեց, նա էլ գիտակցել է դա, սակայն դա լարվածության պատճառով է, հասունությունն է պակասում: Վահան Բիչախչյանը, Հովհաննես Հարությունյանը լավ ֆուտբոլիստներ են, սակայն ֆուտբոլային լավ որակներ ունենալը քիչ է: Նրանք ու մյուսները պետք է ցանկություն ունենան, ամեն ինչ մի կողմ թողնեն ու նվիրվեն ֆուտբոլին, որպեսզի արդյունք լինի»,- անդրադառնալով սերնդափոխության գործընթացին՝ ասաց Գյուլբուդաղյանցը:

Վերջինս անկեղծորեն պատասխանելով բոլոր հարցերին՝ ավելի քան մոտեցրեց իրականությանը: Հայաստանի հավաքականի մարզիչը կարող էր ասել, որ նպատակ ենք դրել հայտնվելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Ընտրական փուլին մասնակցելն ինքնին պայքար է եզրափակիչ փուլի ուղեգրի համար, այլ հարց է թե ինչ արսենալով ենք դուրս գալիս պայքարի: Ինչ արսենալով էլ դուրս կգանք պայքարի, 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեզ համար պետք է լինի հենց պայքարի փուլ:

Հաղթանակներ կերտելու հիմքում հենց պայքարն է ու մարտունակ հավաքականը: Միայն արժանիորեն պայքարելու պարագայում կարելի կլինի հետագայում խնդիր դնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու: Նախկինում մոտ ենք եղել մեր երազանքին, բայց ինչ-որ բան չի հերիքել: Հայաստանի հավաքականի ծաղկուն շրջանից տարիներ են անցել, և անկումը բավական ցավոտ է եղել: Ուստի մոռանալով Ազգերի լիգան և անցյալի դառը փորձը՝ մեզ ոչինչ չի մնում անել, քան նախապատրաստվել պայքարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում