Այսօր Հելսինկյան ասոցիացիայում մամլո ասուլիս էին հրավիրել երեկ Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկված յոթ աղջիկներից երեքը: Նրանք հավաստիացնում էին, որ իրենք «էմո»-ի հետեւորդ չեն: Ասուլիսի ընթացքում աղջիկները պատմեցին երեկ իրենց հետ կատարվածի մասին: Ի դեպ, աղջիկներին բերման ենթարկելու պատճառներից մեկն էլ այն էր, որ նրանց հագին եղել է սև և վարդագույն հագուստ, որը բնորոշ է «էմո»-ի հետեւորդներին, ունեցել են նաև խաչված սրերով գանգ, որը ձեռք էին բերել հուշանվերների խանութից որպես նվեր: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը մտավախություն հայտնեց, որ շատ հնարավոր է` այսուհետ կարճ շրջազգեստով հայուհիներին էլ բերման ենթարկեն ոստիկանություն, քանի որ նրանք հայ կարծրատիպին վայել չեն հագնվում: