Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հույս ունի, թե Վատիկանի իշխանությունները կընդունեն Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիայի անդամներին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ես հույս եմ հայտնել, որ Վատիկանը կկարողանա ընդունել Սիրիայի ազգային կոալիցիային»,-հայտարարել է Օլանդը:
Նախագահը նաև հույս է հայտնել, որ «Ժնև-2»-ը կապահովի քաղաքական անցումը, և որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաև մարդասիրական օգնություն հասցնելու համար անհրաժեշտ է անել ամեն ինչ:









































