Thursday, 02 07 2026
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել Թեմուր Բրոյանի մահվան կապակցությամբ

95 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ դատախազության երախտավոր, իր գիտակցական կյանքի շուրջ 45 տարիները դատախազության համակարգին և դատախազական գործունեությանը նվիրաբերած Թեմուր Լեշոյի Բրոյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, անցնելով մասնագիտական կարիերայի գրեթե բոլոր աստիճաններով, ՀԽՍՀ, ապա նաև ՀՀ գլխավոր դատախազությունում զբաղեցնելով պատասխանատու, ղեկավար պաշտոններ, 25 տարի լինելով ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ՝ Թեմուր Բրոյանն իր զգալի ներդրումն է ունեցել երկրում իրավակարգի ամրապնդման գործում, հանցավորության դեմ պայքարում՝ մշտապես առանձնանալով իր բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով, թիմի ղեկավարման ունակություններով, աշխատանքի նկատմամբ պատասխանատվության խորը գիտակցումով՝ արժանանալով գերատեսչական, կառավարական բազմաթիվ պարգեւների և կոչումների:

Իր գործընկերների հիշողության մեջ վաստակաշատ իրավաբանը կմնա որպես սկզբունքային, առաքինի, մարդկային արժանիքներով օժտված պրոֆեսիոնալ դատախազի օրինակ՝ իր գիտելիքներն ու փորձը դատախազության երիտասարդ կադրերին փոխանցելու, իր խորհուրդներով նրանց օգտակար լինելու անխոնջ պատրաստակամությամբ: Այդ որակները նա լավագույնս դրսևորել է նաև լինելով դատախազության վետերան՝ երբեք չկորցնելով կապը հարազատ համակարգի հետ:

Ավագ գործընկերոջ ծանր կորստի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ իր և ՀՀ դատախազության անունից խորը վշտակցություն է հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին:

Թեմուր Բրոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 27.11.2018թ., 18:00-ից սկսած, Զոլեր հոգեհանգստի սրահում /Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 շենք, Աջափնյակ վարչ. շրջան/, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը՝ 28.11.2018թ., Ալագյազ գյուղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում