Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում թմրադեղեր է օգտագործել, գրում է Daily Mail-ը:
38-ամյա Քիմի խոսքով՝ առաջին անգամ ինքն ամուսնացել է էքստազիի ազդեցության տակ լինելով:
Խոսքը վերաբերում է Քարդաշյանի և պրոդյուսեր Դեմոն Թոմասի ամուսնությանը:
«Երբ առաջին անգամ փորձեցի էքստազին, ամուսնացա: Երկրորդ անգամ էքստազի փորձելով՝ Ռեյ Ջեյի հետ նկարահանեցի տխրահռչակ սեքս տեսագրությունը»,-Keeping Up With The Kardashians շոուի ժամանակ անկեղծացել է երեք երեխաների մայրը:










































