Thursday, 25 06 2026
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ

Ընտրապայքարը չի լինելու ո՛չ ծրագրերի և ո՛չ էլ գաղափարների շուրջ

Նոյեմբերի 26-ին կտրվի ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ  և դաշինք։ Տեսակետ կա, որ այս ընտրարշավը չի ծավալվի գաղափարների, ծրագրերի ներկայացման շուրջ, այլ գերակա կլինի հեղափոխության, սև-սպիտակի մթնոլորտը։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ գերիշխելու է հետևյալ դիսկուրսը՝ հեղափոխական ուժերին քվեարկելով՝ մարդիկ ամրագրելու են հեղափոխությունը և թույլ չեն տալիս, որ հակահեղափոխություն տեղի ունենա և իրենց քվեով նպաստելու են, որ հեղափոխությունը հետագայում խորանա և չլուծված խնդիրները լուծվեն։ «Իմ քայլը», նրա խոսքով, լինելու է առանձնահատուկ կարգավիճակում, որովհետև մարդկանց գիտակցության մեջ հենց «Իմ քայլն» է ասոցացվում հեղափոխության հետ. «Բնականաբար, հեղափոխության կոորդինատորը Նիկոլ Փաշինյանն է, և այս ընտրությունների ժամանակ մարդիկ անուղղակիորեն ընտրում են վարչապետ։ Եվ «Իմ քայլին» ընտրելու հիմնական մոտիվացիան լինելու է Նիկոլ Փաշինյանին ընտրելը՝ որպես հեղափոխության առաջնորդի։ Բայց այստեղ կան նաև այլ քաղաքական ուժեր, որոնք նույնպես շարժվում են հեղափոխական օրակարգով և իրենք նույնպես առաջին հերթին խոսելու են այն մասին, որ իրենք հեղափոխությանը մասնակցած և հեղափոխությանը սատարած քաղաքական ուժեր են և որ ընտրողները քվեարկելով իրենց, ըստ էության, քվեարկում են հեղափոխական ուժի և որ իրենք կարող են անել այն, ինչ չեն արել «Իմ քայլը» կամ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ այն բոլոր դժգոհությունները, որոշակի բացթողումները, որոնք կան կառավարության նկատմամբ, այդ քաղաքական ուժերը փորձելու են օգտագործել իրենց էլեկտորատին համոզելու համար, որ եթե ուզում եք այդ խնդիրներն էլ չլինեն, ապա ընտրեն իրենց, այսինքն՝ և՛ կընտրեք հեղափոխական քաղաքական ուժի, և՛ միևնույն ժամանակ կընտրեք այնպիսի քաղաքական ուժի, որն ի վիճակի է լուծել այն քաղաքական խնդիրները, որ չի կարողացել լուծել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Ըստ նրա՝ այդպիսի քաղաքական ուժի դիրքերից կարող են խոսել հետևյալ քաղաքական ուժերը՝ ՔՈ սոցիալ- դեմոկրատական նորաստեղծ կուսակցությունը, որի անդամների բացարձակ մեծամասնությունը քաղաքացիական ակտիվիստներ են, մեծ ներդրում են ունեցել հեղափոխության հաղթանակելու գործում, «Լուսավոր Հայաստանը», ՄԵՆՔ դաշինքը, Սասնա ծռեր կուսակցությունը։ Հիմնական գաղափարը, որ դոմինանտ է լինելու և լինելու է ամբողջ քարոզարշավի «մեխը», ըստ քաղաքագետի, ժողովրդավարության ամրապնդումն է, այսինքն՝ կատարվել է դեմոկրատական հեղափոխություն, և մենք պետք է այդ դեմոկրատական հեղափոխությունն ամրապնդենք, խորացնենք, բայց սա չի նշանակում, որ այլ գաղափարական հարցերի վերաբերյալ չի լինելու բանավեճ կամ մրցակցություն։

«Կարծում եմ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ ընթանալու են բավականին լուրջ բանավեճեր՝ սկսած արտաքին քաղաքական այն հարցից, թե վերջիվերջո ճի՞շտ է սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, թե պահպանել այսօրվա արտաքին քաղաքականության օրակարգը, ձևաչափը, այսինքն՝ մնալ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, խորացնե՞լ հարաբերությունները Ռուսաստանի հետ, թե ոչ։ Ինչ վերաբերում է ներքին հարցերին, տնտեսության զարգացման մոդելների վերաբերյալ բանավեճ է լինելու, թե ինչպիսի հարկային համակարգ պետք է լինի, թե տնտեսության որ ճյուղերը պետք է զարգացնենք, ինչպես ապահովել կայուն տնտեսական զարգացում։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ ընտրապայքարը չի լինելու ո՛չ ծրագրերի և ո՛չ էլ գաղափարների շուրջ։  Նախ՝ ըստ նրա, հայ հասարակությունն այդ աստիճան քաղաքականապես զարգացած չէ, բացի այդ՝ Հայաստանում դեռ չի ավարտվել կուսակցական շինարարությունը, այսինքն՝ Հայաստանում գործող քաղաքական ուժերը հիմնականում մարդ-կուսակցություններ են, այդ թվում՝ «Իմ քայլը» ամբողջովին ասոցացվում է Նիկոլ Փաշինյանի հետ, Ծառուկյանի ստեղծած ԲՀԿ-ն նույնպես մարդ-կուսակցություն է, մարդ-կուսակցություն է նաև ՕԵԿ-ը։ Իսկ միակ գաղափարական կուսակցությունը, որ մասնակցում է ընտրություններին, ըստ նրա, ՀՅԴ-ն է, որը իրոք ավանդական հին հայկական կուսակցություն է, որն ունի իր գաղափարախոսությունը։

«Այս կարճատև քարոզարշավի ժամանակ մենք չենք տեսնի գաղափարական, չենք տեսնի ծրագրերի պայքար, կլինի անհատների միջև պայքար, քանի որ ընտրությունները տեղի են ունենալու ռեյտինգային ընտրացուցակով։ Այս քարոզարշավում նույն Նիկոլ Փաշինյանի ելույթներում ես որևէ ծրագրային, կամ գաղափարական ելույթ չեմ տեսել, միայն հեղափոխական կոչեր են, ընտրակեղծարարներին և ընտրակաշառք բաժանողներին վախեցնելող, բայց  որևէ կոնկրետ ծրագրային ելույթ չկա թե՛ իշխանության, թե՛ մյուս քաղաքական ուժերի կողմից, որոնք արդեն սկսել են քարոզարշավը, բայց հուսամ, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկին մենք կտեսնենք, թե որ քաղաքական ուժը ինչ ծրագրով է մասնակցում ընտրությանը»,-ասաց քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։

Ըստ նրա՝ ՔՊ-ի միակ հույսը ԱԺ-ում հայտնվելու Նիկոլ Փաշինյան անձն է, և եթե Նիկոլ Փաշինյանին հանենք, տակը գրեթե ոչինչ չի մնա, որովհետև այդ ուժը նույնպես մարդ- կուսակցություն է.«Նույն իշխանությունները բացարձակ չեն էլ թաքցնում, որ ԱԺ ընտրությունները շուտ են անցկացնում, որ հետհեղափոխական էյֆորիայի ֆոնին բավական բարձր արդյունք ցույց տան»,-հավելեց զրուցակիցս։

Գագիկ Համբարյանը նշեց նաև, որ ընտրությունների ենք գնում  խայտառակ ԸՕ-ով, որն իր մեջ բազմաթիվ ընտրակեղծարարության հնարավորություն է ընձեռում.«Հույս ունեմ, որ ուժեղ գործադիր իշխանություն ձևավորելուց հետո տնտեսական բարեփոխումները, ինչպես նաև, ամենակարևորը, մեր երկրի համար ներդրումները կապահովվեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում