Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն նոր պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի ֆուտբոլի միության հետ: Կազմակերպության պաշտոնական կայքը հայտնում է, որ այն մինչև աշխարհի 2018 թվականի առաջնության ավարտը ժամկետ ունի:
Կապելոյի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է «Մունդիալ-2014»-ից հետո: Հիշեցնենք` Ռուսաստանի ընտրանին մրցաշարի ուղեգիր է նվաճել 12 տարի դադարից հետո:
Հավելենք, որ իտալացի մասնագետը գլխավորել է Ռուսաստանի հավաքականը 2012 թվականին` փոխարինելով այդ պաշտոնում հոլանդացի մասնագետ Դիկ Ադվոկատին:







































