Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը բաց կթողնի առնվազն ևս մեկ ամիս, հաղորդում է Bild-ը:
Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով, իսկ այժմ հիվանդացել է բրոնխիտով: Հիշեցնենք, որ խաղացողը պաշտոնական հանդիպումների չի մասնակցում` սկսած 2013թ. օգոստոս ամսից:
Ակնկալվում է, որ նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ 4 շաբաթ անց: Գյունդողանը ներկայումս ի վիճակի է մասնակցել միայն կեսժամանոց մարզումների:












































