Ուկրաինայի Ռովնո քաղաքի բնակիչները գրոհով վերցրել են մարզային վարչակազմի շենքը` հաղորդում է UA-Reporter.com-ը:
Տեղի ժամանակով մոտ ժամը 14.00-ին ակտիվիստները ջարդել են շենքի մուտքի դուռը և ներխուժել են ներս: Նրանք պահանջում են մարզի ղեկավար Վասիլի Բերտաշի հրաժարականը:
Վարչակազմի ղեկավարը, ով երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից նախօրեին շքանշան է ստացել, գտնվում է արձակուրդի մեջ: ԶԼՄ-ների տվյալներով` նա երկրում չէ:
Ավելի վաղ Լվովի բնակիչներն էին գրավել մարզային վարչակազմի շենքը: Ընդդիմադիրների ճնշման ներքո մարզի ղեկավարը հրաժարական էր տվել:










































