Գերմանիայի հավաքականի անցյալի հանրահայտ ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսն իր կանխատեսումներն է արել` կապված 2014թ. Աշխարհի առաջնության հետ:
«Իտալիայի հավաքականը զարմացրեց մեզ Եվրոպայի վերջին առաջնությունում, նրանցից միշտ էլ պետք է զգուշանալ: Նրանք կարող են և այնքան գրավիչ ֆուտբոլ չցուցադրել, ինչպես Հոլանդիան, Գերմանիան, Արգենտինան կամ Բրազիլիան, բայց միշտ վտանգավոր են ու տակտիկապես շատ լավ պատրաստված: Նրանք փորձառու և երիտասարդ խաղացողների լավ համադրություն ունեն, ինչը նրանց մոտ բացակայում էր 2010թ.-ին:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Գերմանիան ու Բրազիլիան մրցաշարի ուժեղագույն թիմերն են, նրանց շատ մոտ է Իսպանիան: Կոնֆեդերացիաների գավաթի 2013թ. խաղարկությունում բրազիլացիներն ապացուցեցին, որ պատրաստ են հաղթահարել ճնշումն ու կարևոր հաղթանակներ տանել սեփական հարկի տակ, իսկ Գերմանիան կայուն ֆուտբոլ է ցուցադրում վերջին մի քանի տարիներին: Իսպանիան հաղթել է վերջին 3 խոշոր մրցաշարերում, բայց այժմ այնքան էլ ուժեղ ու կայուն չէ: Ուստի ես կարծում եմ, որ Գերմանիայի հաղթանակի հնարավորություններն ավելի նախընտրելի են` Իսպանիայի համեմատ»,- ասել է Մաթեուսը:








































