ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ ամերիկան ավանդույթի, Գոհաբանության օրվա նախօրեին, ներում է շնորհել երկու հնդկահավերին, հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Սպիտակ տան Վարդագույն այգում անցկացվող արարողությանը միացել է նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը:
![]()
Ներում ստացած Ոլոռ և Գազար անունով հնդկահավերը Հարավային Դակոտայի Հյուրոն քաղաքի մերձակայքի ֆերմայից էին:











































