Պորտուգալիայի Սեգունդայում կայացած «Սպորտինգ Բ» – «Լեյշոյնշ» խաղն ավարտվել է սկանդալով:
Խաղն ավարտվել է 1:1 հաշվով, 2 գոլերն էլ խփվել են 11մ հարվածներով: Մրցավարը ցույց է տվել 6 կարմիր քարտ, ինչպես նաև պահեստայինների նստարանից հեռացրել «Լեյշոյնշ»-ի գլխավոր մարզչին, ով դժգոհում էր մրցավարի գործողություններից:
Հանդիպումը 7 ֆուտբոլիստներով ավարտած «Լեյշոյնշ»-ը պաշտոնական բողոք է ներկայացրել կապված մրցավարի գործողությունների հետ և պահանջում է անցկացնել հետաքննություն:










































