25 տոկոս տուրքի ներմուծումից հետո ԱՄՆ-ում չինական ապրանքի գները աճել են 4,5 տոկոսով,իսկ չինացի արտադրողների համար գների անկումը կազմում է 20,5 տոկոս։ Սա EconPol Europe-ից ստացված նոր զեկույցի հեղինակների եզրակացությունն է՝ գրում է Bloomberg-ը:
Ինչպես նշում է գործակալությունը, այս պահի դրությամբ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի թուլացման համար դեռևս թույլ հույս կա: Մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կհանդիպեն Արգենտինայում G20 համաժողովում:
Ուսումնասիրության հեղինակները համարում են, որ հարկերի ներմուծումը կհանգեցնի Թրամփի և նրա վարչակազմի ակնկալած արդյունքներին։ Այսպիսով, ըստ վերլուծաբանների, դրանք կհանգեցնեն չինական ապրանքների ներմուծման`ավելի քան մեկ երրորդով նվազման, 17 տոկոսով կկրճատվի նաև երկկողմ առևտրի դեֆիցիտը:









































