iOS 7 օպերացիոն համակարգի հաջորդ թարմացման մեջ կվերացվի «մահվան սև/սպիտակ էկրանի» խնդիրը՝ հեռախոսի հանկարծակի անջատումը: Այս մասին Mashable պորտալին հայտնել է Apple-ի աշխատակից Տրուդի Մյուլլերը:
iPhone-ի օգտատերերը սկսել էին էկրանի խնդիրների մասին սոցցանցերում գրել դեռևս սեպտեմբերին: Օգտատերերը գանգատվել էին, որ սմարթֆոնն անջատվում է նույնիսկ մարտկոցի՝ բավարար մակարդակով լիցքավորված լինելու դեպքում:
Նշվում է, որ նոր տարբերակում հնարավոր են նաև ինտերֆեյսի փոփոխություններ:
Apple-ն օգտատերերի համար iOS 7-ը հասանելի էր դարձրել այս տարվա սեպտեմբերի 18-ին: Առաջին շաբաթվա ընթացքում այն ներբեռնել էր Apple-ի սարքերի տերերի 21.8 տոկոսը, ինչն այն դարձրել էր ընկերության ամենատարածված համակարգը:









































