Իսպանացի օդաչուները Կադիսի ծոցի երկնքում տղամարդու սեռական օրգանի հետագիծ են պատկերել: Դրա հետքերը դեռ կարելի է տեսնել Flight Radar ծառայության միջոցով:
Նրանք կառավարել են Airbus A400M ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը, որը նոյեմբերի 16-ին դուրս է եկել Սևիլիայից: Լրագրողների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, դա փորձնական թռիչք է եղել:
The Drive-ում շատ ցածր են համարում հավանականությունը, որ պատկերը պատահմամբ է ստացվել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ պատկերված առնանդամը «ժապավենով տուփի մեջ է գտնվում»:










































