«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով վնասվածքի պատճառով բաց է թողել «Լևանտե»-ի դեմ հանդիպումը, նշել է, որ շուտով խաղադաշտ է վերադառնալու:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել դեռ հունվարի 11-ին, և նրա վերադարձը նախատեսվում էր երեկ կայացած «Լևանտե»-ի դեմ հանդիպմանը: Սակայն մարզչական շտաբը որոշում էր կայացրել վտանգի չենթարկել Ինյեստայի առողջական վիճակը:
«Առաջիկա օրերին խաղադաշտ կվերադառնամ: Ինչ վերաբերում է «Լևանտե»-ի դեմ հանդիպմանը, ապա առաջին հանդիպման արդյունքը կարելի է գերազանց համարել»,- Twitter-ի իր էջում գրել է ֆուտբոլիստը:









































