Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հավաստմամբ` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու վերաբերյալ կառավարության կողմից որոշում չկա: Որոշում է եղել, որ հարցը քննարկվի Հանրային խորհրդում, շենքի հնարավոր բոլոր ռեսուրսները գնահատվեն:
Ճարտարապետն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նաև, որ արծարծվում էր ևս մի տարբերակ, թե պիտի շենքը քանդվի, տեղը այգի լինի, որտեղ կդրվի շենքի մանրակերտը: «Նման բան ընդհանրապես չկա, դա ենթադրություն է: Իրականում մեր ճարտարապետության համար մեծ արժեք է «Զվարթնոցը», սովետական մոդեռնիզմի լավագույն օրինականերից է, և եթե մոտենանք միայն այն սկզբունքով, որ շենքի պահպանման համար միջոցներ են պետք, շենքը կքանդվի»,- ասաց նա:
Մ.Մինասյանը նկատեց, որ մենք կարող ենք մի օր ամբողջությամբ քանդել մեր ունեցվածքը, և պարզվի, որ մենք 60-ական թվականերից մինչև հիմա ընդհանրապես ոչ մի ճարտարապետական գործընթացի մասնակից չենք եղել: «Աշխարհը բազմաթիվ օրինակներ ունի, թե ինչպես են օգտագործում լքված շենքերը: Կարելի էր ներկայացնել տրամաբանական տարբերակ, որով հնարավոր կլիներ շենքը պահպանել և օգտագործել: Մենք կարցնում ենք մեր լավագույն շենքերը` առանց ափսոսանքի»,- նշեց ճարտարապետը:
Նա հույս հայտնեց, որ կառավարությունը խոհեմ կգտնվի, նախագիծ կներկայացվի շենքի պահպանության վերաբերյալ:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































